Սեպտեմբերի 26-ից 30-ը

IMG_5968_0

Ընդունելություն
Առավոտյան ծես՝
Ուրախ նախավարժանք
Առավոտյան ողջույնի ու ծանոթության խաղ. «Բարի լույս»
Խմբասենյակի, ծաղիկների խնամք
Միջավայրի խնամք
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, ծեփամածուկով, ավազով:
Բակային աշխատանք,թաղարի մեջ ծաղիկ ենք տնկելու:
Շաբաթվա հեքիաթը — «Ով աշխատի, նա կուտի»:
Շաբաթվա ոտանավորները — Հ. Թումանյան  « Մածուն», «Տիկին Բադը»:

Փոքրիկ զրույց
Տիկին բադը փողոցում
Մայր հավի հետ էր խոսում,
Հազար ու մի հարցի շուրջ
Խոսում էին նրանք լուրջ:
Նրանց խոսքից հասկացա
Միայն կո՛-կո ու ղա՜-ղա՜:

Մածունը
Մի օր մածուն տարա շուկա,
Օրը պարզ էր, արև,
Ինձ մոտեցավ մի պառավ կին,
Ասաց՝ բարև՛, բարև՛:

Ես ասացի՝ բարև՛, բարև՛,
Նա էլ ասաց՝ բարև՛,
Ես ասացի՝ բարև՛, բարև՛,
Նա էլ ասաց՝ բարև՛:

Թթվեց մածունն ամանի մեջ,
Կորավ լույս ու արև,
Բայց դեռ իրար ասում էինք՝
Բարև՛, բարև՛, բարև՛:
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն: