«Կոմիտաս» նախագիծ

1.Թեման

Կոմիտաս, կոմիտասյան օրեր

2.Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Նախագծի իրականացումը նախատեսվում է սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7-ը, բայց շարունակական է:

3.Նախագծի նպատակը

  • սովորողների երաժշտական կրթում,
  • նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

4.Ընթացքը

  • Նյութի ընտրություն
  • կյանքն ու գործունեությունը,
  • Կոմիտասը որպես ազգագրագետ,
  • ուսուցման և կատարման համար նախատեսված ստեղծագործությունները՝ ինչպես ըստ տարիքային խմբերի, այնպես էլ ընդհանուր կատարման համար,
  • ունկնդրման համար նախատեսված ստեղծագործություններ.
  • խմբերգեր,
  • մեներգեր,
  • դաշնամուրային ստեղծագործություններ,
  • մշակումներ լարային քառյակի և այլ կազմերի համար,
  • ծրագրային երգեր,
  • Կոմիտասի կատարումները,
  • նամակները, բանաստեղծությունները, հայտնի մարդկանց հուշերը:

5.Երգերի ուսուցում

  1. Փայտե ձիուկ
  2. Արև, արև, եկ, եկ
  3. Փափուռի
  4. Կոտ ու կես (5տարեկաններ)

Նախագիծ. «Երաժշտական նյութը` խաղ-ներկայացում»

Նախագիծ

«Երաժշտական նյութը` խաղ-ներկայացում»

Նպատակ

Խաղի, խաղ-ներկայացման միջոցով ուսուցանել, յուրացնել երաժշտական նյութը:

Խնդիր

  • գտնել նոր ձևեր, միջոցներ,
  • ռիթմիկ նվագակցությամբ ուղեկցել երաժշտական նյութը`օգտագործելով բնական, հարվածային և շրխկան նվագարաններ:

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում, կատարումները ներկայացվում են՝ որպես ուսումնական գործընթացի արդյունք:

Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը

Նախակրթարանի սաներ, կրտսեր դպրոցի սովորողներ

Ընթացք

  • երգի ուսուցում,
  • ընտրած երգի համար փնտրել, գտնել նաև բանավոր խոսքի նմուշներ`ասիկներ, ասացվածքներ, փոքրիկ բանաստեղծություններ, թևավոր խոսքեր և այլն,
  • օգտագործել բնական, հարվածային և շրխկան նվագարաններ,
  • աշխատանքի ընթացքում սաների հետ գտնել այն լուծումները, որոնք կօգնեն ինչպես երգը յուրացնել արագ և արդյունավետ, այնպես էլ այն խաղային, հետաքրքիր լուծումներով ներկայացնել` դարձնելով խաղ-ներկայացում,
  • ունկնդրվող նյութն ուղեկցել ռիթմիկ նվագակցությամբ, պարային ռիթմիկ, պլաստիկ շարժումներով:

Արդյունք

Սաները, սովորողները լիարժեք յուրացնում են նյութը, կարողանում են երգով խաղալ, խաղալով` երգել: «Բնական», հարվածային, շրխկան նվագարաններով կարողանում են ստեղծել ռիթմիկ նվագակցություն: Երգ-ներկայացումը կարողանում են կատարել նաև բնության գրկում, լողավազանում և այլն: Կարողանում են ունկնդրել երաժշտական ստեղծագործությունը, խաղալ, իրենց ընկալունակությամբ կատարել ռիթմիկ նվագակցություն, պարային, պլաստիկ