Հուլիսի 25-ից 29-ը

thumbnail_20160706_101636

Ընդունելություն
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք, բակային աշխատանք
Խաղ- «Բարի լույս», «Ձմերուկագլոր»
Ուրախ մարմնամարզություն`
Հեծանիվ +լող
Ձմերուկի և սեխի օր
Ցանելու ենք ձմերուկի, սեխի սերմերը։
Շաբաթվա հեքիաթը — «Ով աշխատի, նա կուտի»:
Շաբաթվա շուտասելուկները —
1. Ես սեխ ուտեմ, դու ցեխ ուտես։
Դու ցեխ ուտես, ես սեխ ուտեմ:
2. Տանձ գլորեմ տանձ ուտեմ,
Բողկ գլորեմ տանձ ուտեմ։
Կրկնում ենք ոտանավորները ծափերով, դոփերով:
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, կավճանկարչություն, ավազով:
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում

Կտախաղ

Սաները  հանեցին ծիրանի  կորիզները , իսկ ծիրանը անուշ արեցին: Մարզադահլիճում կորիզներով խաղացինք կտախաղ: Ով կարողանում էր կորիզին հարվածել, հավաքում  և  հաշվում էր: Խաղից հետո ինքնուրույն կոտրեցին կորիզները ու կուտը կերան , իսկ վերջում ցատկեցին աստիճաններից ավազների վրա,  լողավազանում` ջրի մեջ և հավեսով լողացին :

Հուլիսի 18-ից 22-ը

20160707_200859
Ընդունելություն
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն`
Ես կարողանում եմ
հեծանիվ -լող
Խաղալու ենք կտախաղ և կոտրելու ենք ծիրանի կորիզները
Շաբաթվա հեքիաթ — «Գնդիկ բոքոնիկ»:
Շաբաթվա երգերը «Արևների շարք», «Տիտոխիկ»
Շաբաթվա ոտանավորը, խաղիկը

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Բութմատն ասաց՝ գայլը եկավ:
Ցուցամատն ասաց՝ որտեղի՞ց եկավ:
Միջնամատն ասաց՝ սարից եկավ:
Մատնեմատն ասաց՝ եկեք փախչենք:
Ճկույթն ասաց՝ պստլիկ եմ,
Ճստլիկ եմ,
Ոտիկ չունեմ,
Թևիկ չունեմ,
Ինչպե՞ս փախչեմ:
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, կավճանկարչություն, ավազով:
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում

Աշխատում ենք այգում

Ջրեցինք ծառերը, պոկեցինք ծառերի շուրջ դուրս եկած խոտերը, փոցխեցինք և հավաքեցինք քամու բերած թղթերն ու մոմլաթները:
Խմբասենյակում ավելացավ ևս մեկ բույս, թաղարի մեջ հող լցրեցինք և տնկեցինք արդեն արմատակալած սենյակային բույսը:

Հուլիսի 11-ից 15-ը

thumbnail_20160613_110659

Ընդունելություն
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք, բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն`
հեծանիվ — լաբիրինթոս -լող
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Խաղալու ենք ջրոցի:

Շաբաթվա երգերը — «Պուպլատիկինն էկեր է»,  «Դան, դան, դանեդան», «Այ իմ գնդակ»
Շաբաթվա ոտանավորը, խաղիկը — «Արտուտիկ», «Կլոր պար»
Շաբաթվա շուտասելուկները-
1.Շուշանիկը Շուշիկին շուտասելուկ շշնջաց:
2.Ձուկը գցեմ ձուկը ուտեմ,
Մուկը գցեմ ձուկը ուտեմ:
3.Սարի ուսին սիրուն լուսին, սիրուն լուսին սարի ուսին:
4.Մի փուչի՛կ փչիր. թռչում է՝ թող թռչի, չի թռչում՝ թող չթռչի:
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, յուղամատիտներով, ավազով, ծեփամածուկով:
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում

Հուլիսի 4-ից 8-ը

thumbnail_20160613_110810

Ընդունելություն
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք, բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն`
հեծանիվ — լաբիրինթոս -լող
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Խաղալու ենք ջրոցի, պղպջակախաղ

Շաբաթվա երգերը — «Պուպլատիկինն էկեր է»,  «Տիտոխիկ», «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»
Շաբաթվա ոտանավորը, խաղիկը — «Վարդավառը հասել ա», «Կլոր պար»
Շաբաթվա հեքիաթը —« Ռնգեղջյուրն ու փերին»
Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, յուղամատիտներով, ավազով, ծեփամածուկով:

Վարդավառը հասել ա,
Բան ու գործս թարսել ա,
Թե սիրել ես, ջուր շաղ տուր,
Կրակս թեժացել ա…
Վարդևորի իր օրն ա,
Որդին հորը չի մոռնա,
Ով իմ սիրածին ինձ չտա,
Սև շան նման թող ոռնա…
Վարդևորը մոտ ա,
Մեր ճամփեքը քարոտ ա,
Գնում եմ յարիս տենամ,
Կասեն` ինձի կարոտ ա:

Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում