Ադիուդի

Սաների հետ պատրաստեցինք ադիբուդի

Նոյեմբերի՝4_15. Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոնը՝կրթահամալիրի 30տարի

88C63486-98BB-4EB1-B9A8-BC3687BAE486

«Թումանյանի հեքիաթի ռադիոգիրք».

«Պարտիզպան ծնող» Պարտիզպան ենք բոլորս:

Ընտանեկան նախագիծ

Ընտանեկան նախագիծ

«Իմ սեբաստացի ընտանիքը»

Սեբաստացու օրերին ընդառաջ

Կոմիտասյան օրեր

Բանաստեղծությունների ֆլեշմոբ

Այլընտրանքային աշխատանք

Այլընրանքային աշխատանք

Այլընտրանքային աշխատանք

Ծնողական սեմինար

Թթուդրիկի ծես

《Ձոն խաղողի, գինու և գեղեցիկ դպրության》համայնքային տոնախմբություն, հարկսայի համտես 2019թ.

Հեքիաթ-ներկայացում. Հ. Թումանյանի «Ծիտը»

Տեխնոլոգիա-խոհանոց

Տեխնոլոգիա

Բնագիտական փորձ

Լավաշթխիկի ծես

Աստղափայլ ծննդյան տոն, վերապատրաստման 7-րդ փուլի աշխատանքային նախագիծ

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես.Ընդունելություն.
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն ենզգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք ենշարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:

Խաղերգեր՝

Ասիկներ,խաղ-թռնոցի՝

  • Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,

Փլավ կեփենք պուտուկներով,

Գդալ չկա, շերեփ չկա,

Մենք էլ կուտենք մատիկներով:

  • Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,

Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

  • Ծիլ, ծիլ, ծիլծիլա,
    Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,
    Պստի պապը տուն կուգա,Չամիչ ուտելեն կուգա,
    Ճանճը տզզալեն կուգա,
    Ճնճուղը թը՜ռնելեն կուգա:
  • Թռի, թռի, թիթեռնիկ,
    Եկեղեցու ծիծեռնիկ,
    Խաչ պատուհան կուտ քաղե,
    Ավազանի ջուր խմե:
    Վարդի դաստա խորոտիկ,
    Ռեհանի փունջ մորոտիկ,
    Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
    Իմ սիրունիկ աղունիկ:
  • Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
    Թռավ, գնաց առվի եզրիկ,
    Կերավ կուտիկ,
    Խմեց ջրիկ,
    Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:
  • Կլորիկ ու թմբլիկ եմ,
    Պստլիկ ու ճստլիկ եմ,
    Քիթս պուճուր–պուճուրիկ է,
    Աչուկներս սևուլիկ են,
    Կա՞ ինձ նման սիրունիկը:
    Չկա, չկա, չկա:
  • Հա թռի, թռի, թռցնեմ,
    Չիր ու չամիչ կերցնեմ,
    Մեղր ու կարագ կերցնեմ,
    Աղբյուրի ջուր խմցնեմ,
    Հա թռի, թռի, չուր ի լուս,
    Պապեն գիկա կենա դուս:

Հեքիաթներ, բլբլոցներ

  • Երեխաների հեքիաթ֊զրույցը՝ ի՞նչ նվեր են ուզում, ու՞մ՝ ի՞նչ կնվիրեն, քանի՞ ծնունդ կուզենան ունենալ, ո՞րն է ամենալավ նվերը։
  • Տեխնոլոգիական աշխատանք

պատրաստում ենք՝

  • Ծննդյան տարոսիկներ

որի համար մեզ պետք է գալու՝ հյութ խմելու ձողիկներ, հյութի միանգամյա բաժակ և եգիպտացորենի հատիկներ։

  • Ծննդյան բացիկներ՝

Որի համար մեզ պետք է՝ ծննդյան փոքր ափսեներ, գունավոր թուղթ։

  • Այլընտրանքային նկարչություն

Մեզ անհրաժեշ է՝ պլաստիլին, ներարկիչ և գունավոր թուղթ

  • Ծննդյան խոհանոց

Տարբեր քաղցրաբլիթներով և գունավոր Կոնֆետներով պատրաստելու ենք՝ իսկական, համեղ, հեքիաթային ծննդյան տորթ

  • Խաղարան
  • Սաների հետ, պատի վրա ամրացնելու ենք՝ ծննդյան ծեսի թղթե բաժակներ և հեռավորության վրա, սաները պետք է կարողանան կոնֆետը նետել բաժակի մեջ, ով որ կկարողանա շատ նետել և բաժակը կոնֆետով կլցնի նա էլ կհաղթի։
  • Սաները բաժանվելու են երկու խմբի, ամեն խմբի համար հատկացվելու է 20 ծննդյան բաժակ և արագ պետք է բաժակներով տորթի տեսք պետք է ստանան։

Մասնակիցներ`2֊4 տարեկանների խմբեր

Նպատակը և խնդիրները՝

  • Սովորել, տարածել ազգային ասիկները, ճվիկները, թռնոցիները
  • Հնից ստեղծել նոր, հետաքրքիր ծննդյան ծեսի այլընտրանք

Մեդիագործիքներ՝

  • հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:

Ակնկալվող արդյունքներ՝

  • Ծննդյան ծեսի իրականացում 2-4 տարեկանների և ծնողներիհետ: Զգացողություններ, պատում-տպավորություններ սաների, դաստիարակների կողմից։ Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, ստեղծում ենք ծննդյան ծեսի փաթեթը, տեղադրում բլոգում, ենթակայքում, լուսաբանում-տարածում սոցցանցերում: