Բարձունքի հաղթահարում

Ճամփորդության միջոցով սաները  միմյանց օգնեցին, միասնական աշխատեցին, հաղթահարեցին դժվարությունները` ուժ և ջանք գործադրեցին նպատակին հասնելու համար: Մեզ հետ վերցրել էինք ջուր, հագնվել `սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ,արևապաշտպան գլխարկ:  Քայլեցինք երգելով, մեր սովորած ոտանավորներն ասելով: Շրջան կազմեցինք և  խաղացին ազգային «Խաշիլ ճաշ» խաղը: Ուրախ, բարեհաջող և հոգնած  վերադարձանք պարտեզ: