Աշխատանքային նախագիծ 18.05-22.05

A5438447-0179-4CB1-8DDA-98F6DE0C7F87
Անվանումը
՝ «Համբարձման ծես» ուսումնական նախագիծ։

Նախատեսված է՝ 2-4տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ։

Իրականացման տևողությունը՝

18.05-22.05.2020թ.

Նպատակ՝

Հեռավար-առցանց կրթությունը, սաների տանը մնալը, տալիս են հնարավորություն ինքնուրույն կազմակերպելու սանի առօրյան: Կարևոր է, որ սանը կարողանա պարտեզի գործունեությունը ծավալել ո՛չ միայն պարտեզում դաստիարակի հետ, այլ նաև ընտանիքում, շրջապատող միջավայրում, խաղերի միջոցով ներգրավի ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին: Այդպես կծնվեն նոր մտքեր, էլ ավելի կամրապնդվի պարտեզ-ընտանիք շղթան:

Խնդիրներ՝

Ընտանիքը, շրջապատող միջավայրը դառնում են երեխաների մտքերն իրագործողն ու անմիջական մասնակիցը: Առցանաց ուսուցման ժամանակ սաները մշտապես գտնվում են ակտիվ, խաղային, դաստիարակչական, ուսուցողական գործընթացում: Երեխաները ընտանիքի անդամների հետ խաղում են հետաքրքիր խաղեր, կատարում են տարատեսակ այլընտրանքային, տեխնոլոգիական աշխատանքներ, և գործընթացը նկարահանելով՝ տեսաֆիլմերը փոխանցելու են մեզ, այնուհետև մենք կատարված աշխատանքները լուսաբանելով, կիրականացնենք հեռավար-առցանց կրթություն:

Ընթացքը՝

Հեռավար-առցանց կրթության զարգացումն ու առաջընթացն ապահովում է ծնողը: Ծնողը դառնում է գլխավոր մասնակիցը, երեխայի հետ իրականացնում է իր կողմից առաջարկված նախագծեր, դառնում է անմիջական մասնակից, տեսանկարահանում գործընթացը և ներկայացնում է մեզ տեսաֆիմի տեսքով: Ապա մենք ֆիլմը մոնտաժի օգնությամբ կարգի ենք բերում, այնուհետև լուսաբանում բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, սոցցանցում:

Միջավայր՝ խմբասենյակ տուն, շրջակա միջավայր

Նախագիծը  նախատեսված է՝  հեռավար և առկա ուսուցմնական շրջանի համար

  • 8:45-9:30 -Առավոտյան ծեսԸնդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի
  • սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում

Իրականացվող աշխատանքներ՝

  • Հիգիենայի կանոններ
  • Համբարձման ծեսի խոհանոց
  • Ընտանեկան ծաղկահավաք
  • Ռոդարի-Աղայան խառնաշփոթ
  • Երաժշտական ընտանիք
  • Համբարձման խաղիկներ և երգեր
  • Տեխնոլոգիական աշխատանք

Երկուշաբթի-18.05

  • Հիգիենայի կանոններ

Պահպանում ենք հիգիենայի կանոնները Նախքան սաների մուտքը նախակրթարան՝ իրականացնելու ենք ախտահանում, ջերմաչափում, խմբասենյակի օդափոխում, պահպանելու ենք սաների միջև հեռավորություն, առավոտյան զբոսնելու և մարզվելու ենք՝ պահպանելով արտակարգ դրության նորմերը։
Երեքշաբթի-19.05

  • «Ես կարողանում եմ»

Սաները՝ ինչպես պարտեզում, այնպես էլ տանը ցույց  կտան, թե ինչպես են ինքնուրույն հանում շորերը, հագնվում, հարդարում իրենց անկողինը և օգնում ընկերներին և մայրիկներին։ Սաների մոտ զարգանում է ինքնուրույն լինելու կարողությունը։

Չորեքշաբթի-20.05

  • Տեխնոլոգիական աշխատանք

Պատրաստում ենք Ծաղկամոր տիկնիկը, զարդարում ծաղկաշղթայով, վզին գցում սաների նախօրոք պատրաստած ուլունքները, ծաղկեգոտիով, ծաղկեվզնոցով, ծաղկե թևկապով և այլն:
Հինգշաբթի-21.05

  • Համբարձման ծեսի խոհանոց

Պատրաստում ենք համեղ քաղցրաբլիթներ, համեղ  քաղցրավենիքներ՝ գովերգելով «Ծաղկամոր» տիկնիկին, հյուրասիրվել և հյուրասիրել  տան անդամներին։

ՈՒրբաթ- 22.05

  • Ընտանեկան ծաղկահավաք

Շատ լավ առիթ է այս օրերին ընտանիքի անդամների հետ զբոսնելու, ուրախ ժամանակ անցկացնելու, իսկ նախակրթարանի սաները ծաղկահավաք կիրականացնեն բակում։

  • Երաժշտական ընտանիք

Համբարձման ծեսի ժամանակ, գովերքում ենք «Ծաղկամոր» տիկնիկին՝ երգելով ահա այս երգերը։

  • Ռոդարի-Աղայան խառնաշփոթ

Երեխաները խմբասենյակում, նաև ընտանիքի անդամների հետ, կարող են խաղ-ներկայացումներ իրականացնել՝ օգտագործելով միարժամանակ
շրխկաններ, ծափեր, ոտանավորներ, տարբեր շարժումներ, պահպանելով հեռավորություն։

Համբարձման տոնի խաղիկներ և երգերՏեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածըն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜նՍարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  • Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
    Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,
    Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
    Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:

(Մանիներն ընդհատվում են բացականչությունով.

  • Հարս, հան վիճակն ի բարին:)

Վիճակի երգ
Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,|
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հո՜յ Մայրամ
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:Ծաղիկ ունիմ, ալա յա,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ալա չի, ալվալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Նռան հատիկ, լալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:Լուսնակը բոլորել է,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ամպի մեջ մոլորել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:Մայրամի պարի համար
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Զուռնաչուց խըռովել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:
Ա՜յ, արևը, արևը
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:Ա՜յ, արևը, արևը,

Թողնել մեկնաբանություն